Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Արդարադատություն իրականացնողը պիտի կարողանա վերապրել ուրիշի հետ տեղի ունեցածը

Արդարադատություն իրականացնողը պիտի կարողանա վերապրել ուրիշի հետ տեղի ունեցածը
19.10.2024 | 16:09

Արդարադատության համակարգի մի շատ կարևոր գործոն կա, որ գուցե կապ չունի քաղաքական միջամտությունների կամ համակարգի ընդհանուր անկախության հետ, բայց առանց որի չկա արդարադատություն։

Ասածս տարօրինակ կթվա, բայց դա մարդկային գործոնն է, որի պակասը միշտ է իրեն զգացնել տվել։ Տարիներ շարունակ արդարադատության ոլորտում աշխատող, անգամ բարձր մարդկային արժեքներով օժտված անձինք միշտ կանգնած են մեխանիկական «հաստոցի» վերածվելու վտանգի առջև։ Նրանք ամեն օր պիտի իրենց հիշեցնեն, որ առաջին հերթին մարդ են, գործ ունեն իրենց պես մարդկանց ու նրանց ճակատագրերի հետ։ Արդարադատություն իրականացնողը միշտ պիտի կարողանա վերապրել ուրիշի հետ տեղի ունեցածը, իրեն դնի դիմացինի տեղն ու արդար դատի ցանկացած մեծ ու փոքր հարց։

Տարիների ընթացքում միապաղաղ աշխատանքը մարդուն հակում է դեպի արագ, մեխանիկական, բանաձևային լուծումներ, որի դեպքում կորում է միայն մարդուն տրված արդարության զգացումը, իսկ նման լուծումներ տվող մարդը, լավագույն դեպքում, նմանվում է արհեստական բանականությամբ սարքի, որը գուցե շատ խնդիրներ կարող է փայլուն լուծել, բայց արդարադատություն իրականացնել անկարող է։ Այդ շնորհը տրված է միայն մարդուն։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 8087

Մեկնաբանություններ